Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Արարատին

Արարատին
25.11.2024 | 21:45

Նվիրումը մեր անսահման և մեր սրտի սերն ուրիշ է,

Ախ, ինչ օգուտ, իմ Արարատ, երբ այժմ քո տերն ուրիշ է...

Հազար աչքով գամվել ենք քեզ, հազար սրտով սիրահարվել,

Նույնիսկ օտար սիրտն ես գերում, բայց մեր սերը, մերն ուրիշ է:

Այս աշխարհում լեռները շատ, հազար երկինք միտած լեռներ,

Բայց Աստծո օրհնությանը արժանացած լեռն ուրիշ է...

Բիբլիական ու սրբազան, դու մեր ոգու հզոր ժայթքում,

Մեր գոյության խորհրդի մեջ, ախ, քո տեղն ու դերն ուրիշ է...

Կյանքիդ երկար, երկար ճամփին, հազար ոսոխ ես դու տեսել,

Բայց քո բախտը յաթաղանող այս ոսոխը, նեռն ուրիշ է...

Դեռ մերը չես, բայց մեր սերն ես և մեր ոգին ես լուսեղեն,

Մի օր շղթադ կխորտակես, ախ, գերության բեռն ուրիշ է...

Եվ մեր սիրուն ու կարոտին դու ընդառաջ կգաս, գիտեմ,

Էլ չեն ասի, էլ չեն ասի` Արարատի տերն ուրիշ է...

Մկրտիչ ՍԱՐԳՍՅԱՆ

Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 12314

Մեկնաբանություններ